суббота, 19 ноября 2011 г.

Սիրում եմ սիրել

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և - թա՜ց վարտիկով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:
                                                     

                                                                                         Պարույր Սևակ   

                                                                                                                     

                                                                      


 

-Բարև,-
Մեկ հատիկ այս բա՛ռն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ՝ հարցաթերթիկ լրացնելու պես:
Եվ կուզենայի՛,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհու՛մ համայն
Ամենքի՛ համար:
Եվ կուզենայի՛,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր և իրական մի «Բացվի՛ր Սեզամ»:
-Բարև՛,-
Ասեիր գնացքին,
Նավին
Կամ օդանավին
ՈՒ ներս մտնեիր.
«Բարևդ» իբրև տոմսակ ընդունվեր:
-Բարև՛,-
Ասեիր կնոջն անծանոթ,
ՈՒ նա քեզ սիրեր հենց նու՛յն վայրկյանին:
Կամ ներումնահայաց ժպիտով ասեր,
Թե բարևե՜լ են քեզանից առաջ:
-Բարև՛,-
Ասեիր, և պարզ երկինքը
Իսկույն անձրևեր, եթե պետք է դա:
-Բարև՛,-
Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր:
-Բարև՛,-
Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով
Ինքը շտապե՛լ, շա՜տ է շտապել...
-Բարևը- դառնար իրական ու նոր մի ..... «Բացվի՛ր Սեզամ»:
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
-Բարև՛,-
Նա էլ միգուցե հենց նույն վայրկրանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար,
Եվ մի այնպիսի կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում:
Այսպես է օձը՝ ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառնար եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,
Մարդն էլ՝ Մա՛րդ իրոք...
Անկարելի բան աշխարհում չկա՜.
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
-Բարև՛.
ՈՒրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝
-Բարև՛,-
Քե՛զ
ՈՒ
Ձեզ,
Ծանո՜թ-Անծանո՜թ իմ սիրելիներ:
Թող անկարելին դառնա կարելի
Աշխարհու՛մ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով.
-Բարև՛...

                                                                     Պ. Սևակ

пятница, 11 ноября 2011 г.

…Ես ա’յն եմ սիրում,
Երբ ձմեռ- ամառ… գարո~ւ
ն
է թվում,
Անծանոթ մի վայր քեզ… տո~ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ… տեսնո’ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ… լսո’ւմ ես դու,
Երբ սլանո~ւմ ես
Եվ ոչ թե` քայլո’ւմ
Երբ և այրվո’ւմ ես, և ի’նքըդ այրում…
Ա’յն, երբ աչքերը աչե~ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե’ր են դառնում,
Սիրե’րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո~ւմն անգամ` Ներշնչում…

Սիրում եմ սիրո այն հրա~շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղե~րը թևել.

Երբ կոշտ մատները թավի~շ են դառնում,
Արյունը գարնան ավի~շ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո~ւմ,
Մոռանո~ւմ են , թե… ինչքան են տևել…

…Զգացե՞լ եք դուք պահն այդ  երբևէ..                                                                              Գևորգ Էմին

воскресенье, 30 октября 2011 г.

она...









                                                  


      она просто любит музыку , она легко находить себя в нотах гитарных струн и начинает мечтать...

четверг, 27 октября 2011 г.

Տու՛ր ձեռքդ,վայրկյա՛ն...

Տու՛ր ձեռքդ,վայրկյա՛ն,որ քեզ մոտ լինեմ: Ուզում եմ ամուր-ամուր գրկել քեզ,ուզում եմ զգալ ՝ ինչպես  ես շնչում և ինչպես ժպտում..բայց դու այնքա՜ն կարճ ես ու փոքրիկ ...դու նման ես կամակոր փոքրիկի՝ մեկ ժպտում ես,մեկ ծիծաղում,մեկ էլ տխրում ու լաց ես  լինում...լացո՛ղ վայրկյան,ինչքա՜ն արցունք կա քո մեջ,ինչքա՜ն տխրություն: Երբ  ինձ գրկում ես քո միայնության թևերով ,ես հայտնվում եմ  դատարկության մի զնդանում ու չեմ տեսնում ոչինչ: Եվ այդ ժամանակ կամքս ու ես  սկսում ենք մենամարտել, ու երկար պայքարից հետո ծնվում է ժպիտս որպես մի վկա աշխարհ կոչվածի,քանզի ի՛մ փոքրիկ,ես սիրում եմ մեր հանդիպող ժպիտները...ինչքա՜ն ջերմություն կա դրանում...այնքա՜ն շատ,որ պարզապես ձեռքերս պարզել եմ ուզում դեմ երկինք ու գոռալ  ՝ սպասի՛ր վայրկյան,մի՛ գնա,ես երջանիկ եմ...
ա՜խ,վայրկյա՛ն, ինչքա՜ն բան կա քո մեջ,տու՛ր ձեռքդ...

суббота, 15 октября 2011 г.

Բարև,լուսի'ն...

 Բարև,լուսի'ն,նորից ես եմ...ի'մ փոքրիկ,փոքրիկ հրաշք...ամեն օր,երբ մայրամուտին ասում եմ <<մինչ վաղը>>, սկսում եմ զգալ քո ներկայությունը ու ամեն գիշեր բոլորից թաքուն զրուցում քեզ հետ, պատմում իմ մասին: Սիրում եմ կիսվել քեզ հետ,թեկուզև գիտեմ,որ ինձ չես լսում,որ ինձ չես տեսնում,որ չես էլ նկատում, թե ամեն գիշեր ինչպես եմ անվերջ  նայում քո դեմքին, ժպտում ինքս ինձ և տեսնում նաև ժպտացող քո դեմքը, որ հորինել է իմ երևակայությունը: Սիրում եմ կիսվել քեզ հետ անգամ այն պահին,երբ ցուրտն է  փորձում ընդհատել մեր զրույցը, երբ քամին նեղանում իմ անտարբերությունից, սկսում է սուլել, երբ անձրևն անգամ սկսում է խոսել...ա~խ. լուսի'ն, որքան կուզեի,որ դու էլ խոսել կարողանայիր, որ դու էլ կիսվել կարողանայիր քո գաղտնի կյանքից, որ ինձ քեզ ընկեր դու համարեիր..կամ էլ ես քեզ պես երկնային լինեի,երկնքում լինեի մի փոքրիկ աստղիկ,մի կտոր լուսնային հրաշք լինեի, լուսավորվեի քո իսկ ջերմությամբ և վերջիվերջո կարողանայի խոսել քո լեզվով և հասկանայի ամեն մի ասածդ, լինեի քեզ համար անբաժան ընկեր, կամ ` խոնարհ ծառա,ինչպես կամենաս,միայն թե լինեի....ա~խ, լուսի'ն, այնքա~ն կուզեի...շա~տ կուզեի...