Տու՛ր ձեռքդ,վայրկյա՛ն...
Տու՛ր ձեռքդ,վայրկյա՛ն,որ քեզ մոտ լինեմ: Ուզում եմ ամուր-ամուր գրկել քեզ,ուզում եմ զգալ ՝ ինչպես ես շնչում և ինչպես ժպտում..բայց դու այնքա՜ն կարճ ես ու փոքրիկ ...դու նման ես կամակոր փոքրիկի՝ մեկ ժպտում ես,մեկ ծիծաղում,մեկ էլ տխրում ու լաց ես լինում...լացո՛ղ վայրկյան,ինչքա՜ն արցունք կա քո մեջ,ինչքա՜ն տխրություն: Երբ ինձ գրկում ես քո միայնության թևերով ,ես հայտնվում եմ դատարկության մի զնդանում ու չեմ տեսնում ոչինչ: Եվ այդ ժամանակ կամքս ու ես սկսում ենք մենամարտել, ու երկար պայքարից հետո ծնվում է ժպիտս որպես մի վկա աշխարհ կոչվածի,քանզի ի՛մ փոքրիկ,ես սիրում եմ մեր հանդիպող ժպիտները...ինչքա՜ն ջերմություն կա դրանում...այնքա՜ն շատ,որ պարզապես ձեռքերս պարզել եմ ուզում դեմ երկինք ու գոռալ ՝ սպասի՛ր վայրկյան,մի՛ գնա,ես երջանիկ եմ... ա՜խ,վայրկյա՛ն, ինչքա՜ն բան կա քո մեջ,տու՛ր ձեռքդ...
vor asum em du ezaki es)))qo nman@ chka...Sat du iskakanic luys es
ОтветитьУдалитьmersi,mersi))
ОтветитьУдалить