Բարև,լուսի'ն,նորից ես եմ...ի'մ փոքրիկ,փոքրիկ հրաշք...ամեն օր,երբ մայրամուտին ասում եմ <<մինչ վաղը>>, սկսում եմ զգալ քո ներկայությունը ու ամեն գիշեր բոլորից թաքուն զրուցում քեզ հետ, պատմում իմ մասին: Սիրում եմ կիսվել քեզ հետ,թեկուզև գիտեմ,որ ինձ չես լսում,որ ինձ չես տեսնում,որ չես էլ նկատում, թե ամեն գիշեր ինչպես եմ անվերջ նայում քո դեմքին, ժպտում ինքս ինձ և տեսնում նաև ժպտացող քո դեմքը, որ հորինել է իմ երևակայությունը: Սիրում եմ կիսվել քեզ հետ անգամ այն պահին,երբ ցուրտն է փորձում ընդհատել մեր զրույցը, երբ քամին նեղանում իմ անտարբերությունից, սկսում է սուլել, երբ անձրևն անգամ սկսում է խոսել...ա~խ. լուսի'ն, որքան կուզեի,որ դու էլ խոսել կարողանայիր, որ դու էլ կիսվել կարողանայիր քո գաղտնի կյանքից, որ ինձ քեզ ընկեր դու համարեիր..կամ էլ ես քեզ պես երկնային լինեի,երկնքում լինեի մի փոքրիկ աստղիկ,մի կտոր լուսնային հրաշք լինեի, լուսավորվեի քո իսկ ջերմությամբ և վերջիվերջո կարողանայի խոսել քո լեզվով և հասկանայի ամեն մի ասածդ, լինեի քեզ համար անբաժան ընկեր, կամ ` խոնարհ ծառա,ինչպես կամենաս,միայն թե լինեի....ա~խ, լուսի'ն, այնքա~ն կուզեի...շա~տ կուզեի...
Sat shat lavna)))...bayc du erkrayin el ches))
ОтветитьУдалитьmersineer))),,,
ОтветитьУдалить